Իսրայելում խարդախները 8 մլն եվրո են շորթել՝ ներկայանալով որպես Ֆրանսիայի ԱԳ նախարար
Իսրայելի ոստիկանությունը կալանավորել է 3 ենթադրյալ խարդախների, որոնք մի բիզնեսմենից 8 մլն եվրո են շորթել, ում ներկայացել են որպես Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե դրիան եւ նրա օգնականներ, հայտնում է Parisien պարբերականը:
Հաղորդվում է, որ կասկածյալները ձերբակալվել են փետվարի վերջին իսրայելական եւ ֆրանսիական իրավապահ մարմինների համատեղ գործողության արդյունքում:
Խումբը գործել է Ֆրանսիայում՝ սկսած 2018 թվականի սեպտեմբերից, կիրառելով նույն մեթոդը: «Նրանք զանգահարել են, ուղարկել էլեկտրոնային նամակներ եւ երբեմն էլ օգտվել են Skype-ի չաթից, որ ներկայանան որպես նախարար»,- հայտնել է քննությանը տեղյակ աղբյուրը: Հասցեատերերին ընտրել են CAC 40 ցուցակի (ներառում է Ֆրանսիայի 40 խոշոր ընկերություն) գործարար վերնախավի ներկայացուցիչների շարքերից, որոնց խարդախները խնդրել են «երկրին օգնել» եւ վճարել պատանդների փրկագինը, որոնք իբր Մալիում կամ Սիրիայում եղել են իսլամիստների ձեռքում:
Խարդախները կատարել են մոտ 40 փորձ, բայց հաջող է եղել միայն մեկը. գործարարը, ում անունը չի հրապարակվում, նրանց հաշվին է փոխանցել 8 մլն եվրո եւ միայն հետո հասկացել, որ խաբվել է:
Առանձնապես խոշոր չափերով ֆինանսական խախտումների դեմ պայքարի բաժնի քննիչներին հաջողվել է խարդախների հետքին հայտնվել, երբ նրանք «մշակում» էին հերթական դոնորին: Եռյակը ձերբակալվել է փետրվարի 26-ին իսրայելական հանգստավայրային Նեթանիայում՝ այն պահին, երբ դեռեւս նրանց ձեռքին էին հեռախոսները, որոնցով խոսում էին իրենց զոհի հետ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026