«Ռուսական քննությունը» հավասարազոր էր «դավաճանությանը». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբին վերագրվող Ռուսաստանի հետ շփումների լարված քննությունը հավասարազոր էր «դավաճանությանը» եւ «իշխանությունը բռնազավթելու փորձին»:
Fox News-ով ելութ ունենալիս Թրամփը հայտարարել է, որ քննությունը, որն ավարտվել է իրեն ներկայացված Մոսկվայի հետ դավադրության կասկածները հանելով, «շատ մռայլ ժամանակահատված էր»:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նման դավաճանական գործողություններ կատարվեն այլ նախագահի դեմ: Սա մեր երկրում իշխանության բռնազավթման փորձ էր՝ ապօրինի բռնազավթման»,- հայտարարել է նա: Նա, իհարկե, չի նշել, թե ինչպես է հասնելու, որ համանման իրադրություններում կրկին նման քննություն չանցկացվի, բայց շեշտել է, որ եթե հանրապետականները նույն կերպ քննեին դեմոկրատ նախագահի գործունեությունը, դրան կհետեւեին լուրջ պատիժները: «100 մարդ բանտում կհայտնվեր հենց հիմա, դա կլիներ դավաճանություն: Դա կհամարվեր դավաճանություն, եւ նրանք մինչեւ իրենց վերջին օրերը բանտում կլինեին»,- ասել է նա:
«Ես մի բան գիտեմ. ես ամենաանմեղ մարդն էի»,- ասել է նա, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփը պնդում է, որ ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերի ղեկավարած քննությունը սարքվել էր դեմոկրատների կողմից քաղաքական պատճառներով, որոնց հավակնորդ Հիլարի Քլինթոնը անսպասելիորեն պարտվել էր իրեն նախընտրական մրցապայքարում:
Մյուլլերի քննությունը տեւել է մոտ 2 տարի եւ ավարտվել անցյալ շաբաթ:
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը կիրակի հրապարակել էր քննության արդյունքների հակիրճ հաղորդագրություն, որում եզրակացություն կար, որ ռուսներն իսկապես փորձել են միջամտել ընտրությունների ընթացքին, բայց Թրամփի շտաբը նրանց հետ համաձայնության չի գնացել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026