Բանակի նկատմամբ «բզբզոցը» չի ավարտվում. «Մարդն ակնհայտորեն Սերժ Սարգսյանին է խաղի մեջ քաշում»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե բանակի նկատմամբ «բզբզոցը» չի ավարտվում Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի նկատմամբ «նոր ընթերցումներով»:
Օրերս Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղի բնակիչ, ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության երբեմնի պետ Վարդան Ավետիսյանը, որի անունը մի ժամանակ շրջանառվում էր որպես Սյունիքի մարզպետ, որը նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մոդերատորներից էր, և որին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում էր գործից ազատել (վերջնահաշվում Վարդան Ավետիսյանը դարձավ նախարարի խորհրդական` շնորհիվ Սերժ Սարգսյանի հոր` Ազատ դայու հետ լավ կապերի), օրերս ասել է, որ ապրիլի սկզբներին հայրենական հետախուզությունը հայաստանյան իշխանություններին, երկու անգամ տեղյակ է պահել ադրբեջանական հարձակման մասին, սակայն իշխանությունները բանի տեղ չեն դրել։
«Մարդն ակնհայտորեն Սերժ Սարգսյանին է խաղի մեջ քաշում, չնայած նրան իր տեղը դրեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները