ԵԿՄ-ում հիշում են Մանվելի ժամանակները. «Առաջ Մանվելը քերում էր Սերժից, Սասունը չի կարա»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵԿՄ-ն, որն ինչ-որ առումով համարվում է կիսառազմական կառույց, չի կարողանում Արշակունյաց պողոտայում գտնվող իր կենտրոնական գրասենյակի տարածքն ու շենքը լուսավորել։ «Փողի խնդիր ունենք, անգամ համագումարն ենք դրա համար հետաձգում:
Առաջ Մանվելը քերում էր Սերժից, օլիգարխներից, նալոգ էր դրել սաղի վրա, պահում էր ԵԿՄ-ն, տղերքին քիչ ու միչ տիրություն էր անում, հիմա չկա դա, տղերքի սպասումները մեծ են իշխանություններից, հեղափոխությունից, Սասունն էլ չի կարա էդքանի դարդը հոգա»,- ասաց ԵԿՄ-ականը:
Գումարի խնդիր ունեք, դրա համա՞ր շենքի լույսերը չեն վառվում՝ հարցրինք ԵԿՄ ապագա նախագահ Սասուն Միքայելյանին։ «Շուտով բոլոր լույսերը կվառվեն»: Իսկ ճի՞շտ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ուզում է ԵԿՄ-ի ձեռքից վերցնել Կենտրոնի` Պարոնյան փողոցում գտնվող բավականին «գեղատեսիլ շենքը»: Սասուն Միքայելյանը երկար լռեց, ապա․ «Նման բան չկա. կան բաժանմունքներ, որ մանկապարտեզների շենքում են, հանձնաժողով է ձեւավորվելու` վերանայի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները