Խորհրդային միության պաշտպանության նախկին նախարարը ազատազրկման է դատապարտվել
Խորհրդային միության պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Վիլնյուսի դատարանը մեղավոր է ճանաչել Խորհդային միության պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովին և տասնյակ այլ պաշտոնյաների՝ երկրում 1991 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների համար:
Անկախության հռչակումից հետո Յազովի ղեկավարությամբ խորհրդային զորքերը մտել էին Լիտվայի մայրաքաղաք՝ Բալթյան հանրապետությունը Խորհդային միություն վերադարձնելու նպատակով. սկսվել էին բախումներ, 14 մարդ զոհվել էր, 600-ը՝ վիրավորվել: Գործով մեղադրանք էր ներկայացվել Ռուսաստանի, Բելառուսի և Ուկարինայի 67 քաղաքացիների, մի մասը մահացել է, շատերը Լիտվայի տարածքում չեն բնակվում։ Նրանց, այդ թվում՝ Խորհրդային Միության մարշալ Յազովին դատարանը մեղավոր է ճանաչել ու դատապարտել հեռակա կարգով:
Զոհերի հարազատները հայտարարել են՝ արդարությունը հաղթեց, թեկուզ՝ 28 տարի անց:
«Ինձ համար կարևոր է, որ բոլոր նրանք, որ կազմակերպել ու իրականացրել էին այդ հանցագործությունն ընդդեմ խաղաղ բնակչության, դատապարտվեն կալանքի, և նրանց մեղավորությունը հաստատվի դատարանով», - ասել է զոհերից մեկի որդին՝ Ռոբերտաս Պովիլաիտիսը:
Ռուսաստանի Պետդուման ավելի վաղ այս դատաքննությունը որակել էր քաղաքական գործընթաց ու պնդել, թե այն որևէ կապ չունի մարդու իրավունքների պաշտպանության հետ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026