Զելենսկին շարունակում է գլխավորել Ուկրաինայում նախագահական մրցապայքարը, երկրորդ տեղում Պորոշենկոն ու Տիմոշենկոն են
Ուկրաինացի շոումեն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին շարունակում է գլխավորել Ուկրաինայում նախագահական մրցապայքարը, ըստ վերջին տվյալների՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 26,6 տոկոսը: Այս մասին են փաստում «Վարկանիշ» սոցիոլոգիական հետազոտությունների խմբի անցկացրած հարցումների արդյունքները:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Զելենսկիին հաջորդում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, որոնցից յուրաքանչյուրին աջակցում է հարցվածների 17 տոկոսը:
Հայտնի է, որ մյուս թեկնածուների աջակիցները չեն անցնում 10 տոկոսը:
Ավելի վաղ ուկրաինական «Սոցիս» կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Զելենսկիի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 27,7 տոկոսը, Պորոշենկոն, ըստ այդ հարցման, ուներ հարցվածների 19,6 տոկոսի աջակցությունը: Տիմոշենկոյի օգտին քվեարկելու պատրաստակամություն էին հայտնել հարցման մասնակիցների 14,8 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ կանցկացվեն մարտի 31-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026