Կառավարությունը եթե գտնում է, որ «Նաիրիտը» պիտի աշխատի, ինչու ոչինչ չի անում. Նաիրիտցիները կրկին բողոքում են
Կառավարության դիմաց այսօր՝ մարտի 28-ին, բողոքի ցույց էին անում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։
«Մենք արդեն 4-5 տարի պայքարում ենք «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար։ Կա ներդրող, որը խնդրում է նշել պայմանները, որի դիմաց պատրաստ են «Նաիրիտ» գործարանը տալ իրեն։ Երբ մենք հանդիպում ենք կառավարության ներկայացուցիչների հետ, ասում են «Նաիրիտը» միանշանակ պիտի աշխատի, բայց գործարանում ամեն օր տեղի է ունենում գույքի օտարում։ Եթե մեր կառավարությունը գտնում է, որ «Նաիրիտը» պիտի աշխատի, բայց ոչինչ չի անում, մի քանի ամիս հետո «Նաիրիտը» կհավասարվի հողին։ Ներդրողին կառավարությունից էլ ասում են՝ թող ներկայացնեն բանկային երաշխիք»,–նշեցցուցարարներից մեկը։
Նաիրիտցիների խոսքով՝ գործարանում աուդիտ է արվել, կա ներդրող, գործարանը պատրաստ է 60-70 տոկոսով աշխատելու։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ Հանդիպումից հետո նաիրիտցիները հայտնեցին, որ որոշ թղթեր են ուզել եւ ոչ մի խոսք չի եղել բանկային երաշխիքի մասին։ Նրանց խոսքով՝ ասել են, որ պետական պատվերով կհրավիրեն ներդրողներին եւ կքննարկեն հետագա քայլերի մասին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները