Գամբիայի նախկին նախագահը մոտ 1 մլրդ դոլար է գողացել նախքան երկրից փախչելը
Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Գամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեհը մոտ 1 մլրդ դոլար է գողացել նախքան 2017թ. երկրից փախուստի դիմելը:
Ինչպես նշում է The Guardian-ը, լրագրողներն այս մասին պարզել են հազարավոր փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում:
Նշվում է, որ 1 մլրդ դոլարի գողությունն իրականացվել է մի քանի տարվա ընթացքում. նախկին զինվորական Ջամեհը, որը հեղաշրջման արդյունքում իշխանության էր եկել 1994թ., 2017թ. պարտվել էր ընտրություններում ու ստիպված եղել փախուստի դիմել:
Յուրացված գումարի մի մասը նախագահն օգտագործել էր իր համար ցոփ ու շվայտ կյանք ապահովելու համար: Օրինակ՝ նա իր համար մասնավոր մզկիթ էր կառուցել, ինչպես նաև հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի մահից հետո նրա հիշատակին նվիրված մեծ համերգ կազմակերպել:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ջամեհի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքների լուրջ խախտումների, կոռուպցիայի, կտտանքների, սպանությունների իրագործման համար: Պետդեպն արգելել է նրա և նրա ընտանիքի մուտքն ԱՄՆ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026