Պորոշենկոն հայտնել է, թե ինչ պայմանով կբանակցի Ռուսաստանի հետ
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև համալիր բանակցությունները պետք է ընթանան միջազգային գործընկերների մասնակցությամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Կարո՞ղ է արդյոք բանակցությունների երկկողմ ձևաչափ լինել: Իհարկե, մենք ինքնիշխան, անկախ պետություն ենք: Սակայն արդյո՞ք Ուկրաինայի դիրքորոշումն ավելի թույլ կլինի, եթե մենք բանակցությունների գնանք առանց մեր համաշխարհային գործընկերների: Այո, ակնհայտորեն»,- ասել է նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում հնարավոր է համարում ՌԴ-ի հետ երկկողմ բանակցությունների ձևաչափը:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, երկրի ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև երկկողմ բանակցությունները կարող են վերաբերել ուկրաինացի ռազմածովայիններին անհապաղ ազատելուն, Ազովի ծովում ազատ նավագնացության ապահովմանը կամ ուկրաինական ռազմական նավերի վերադարձին:
«Հենց դրա համար ենք մենք դեպի ՆԱՏՕ գնում, քանի որ ՆԱՏՕ-ում յուրաքանչյուրն իր մասին չի մտածում: ՆԱՏՕ-ում հետևյալ սկզբունքն է գործում՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»,- ասել է երկրի ղեկավարը:
Պորոշենկոյի խոսքով՝ Մոսկվան ճանաչում է միայն ուժը՝ Ուկրաինա պետության, զորքի և համաշխարհային կոալիցիայի ուժը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ քաղաքական երկխոսությունը կվերսկսի «միայն Դոնբասի և Ղրիմի ապաօկուպացումից հետո»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026