Նախարարությունը պարզաբանում է ընտանեկան նպաստի վճարումների ձգձգման պատճառը
Հայաստանի Հանրապետությունում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում Երևանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն վաղը, մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Բանն այն է, որ ֆինանսական մի շարք գործարքներ, այդ թվում նաև նպաստների վճարումը կատարվում է Client treasury համակարգի միջոցով: Այսուհետ, այս համակարգով ֆինանսական գործարք կատարելու համար պարտադիր է նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայությունը: Նույնականացման քարտը տրամադրվում է 21 օրվա ընթացքում. որոշ դեպքերում պատասխանատուները չունեն նույնականացման քարտ, որոշ դեպքերում էլ՝ հապաղում կա էլեկտրոնային ստորագրության ակտիվացման հարցում», - ասված է նախարարության պարզաբանման մեջ: - «Առաջացած տեխնիկական խնդիրներն արդեն լուծվում են: Մյուս շաբաթվա ընթացքում խնդիրը կարգավորված կլինի ՀՀ ողջ տարածքում»:
Մինչև 2019 թ. մարտի 25-ը համակարգն աշխատել է նախկին գործիքակազմով: Դրանից հետո այն դադարել է գործել, և անհրաժեշտություն է առաջացել գործարկել էլեկտրոնային ստորագրությունը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները