Հայաստանում կներդրվի նոր ձեւաչափի եւ նոր որակի տրանսպորտային համակարգ
Հայաստանում կներդրվի նոր ձեւաչափի եւ նոր որակի տրանսպորտային համակարգ։ Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը։
Նրա խոսքով՝ Արմավիր-Երեւան երթուղու ուղեւորափոխադրման հետ կապված խնդիրը, որի պատճառով տուժում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, տրանսպորտային համակարգի երկար տարիների բարձիթողի վիճակի հետեւանք է։ «Ժամանակին ներկայացվել են ոչ ճիշտ տվյալներ Արմավիր-Երեւան երթուղու ուղեւորահոսքի ծավալի մասին։ Բացի այդ, գոյություն ունի մասնավոր վարորդների կողմից ուղեւորների փոխադրման խնդիրը, որոնք, ըստ էության, իրականացնում են կանոնավոր փոխադրումներ այս երթուղով, ինչն անելու իրավունք չունեն»,- նշել է փոխնախարարը։
Արզումանյանը հավաստիացրել է, որ մնացել է նախաձեռնել վերջին քայլերը համակարգը կատարյալ վիճակի բերելու համար։ «Միջքաղաքային տրանսպորտի համակարգում կգործարկվի միասնական տոմսի մեխանիզմը, քաղաքացիները կստանան առցանց տոմս պատվիրելու հնարավորություն։ Ինտեգրված տրանսպորտային համակարգի առկայության պարագայում կարելի կլինի աշխատել մարզերից Երեւան եկող ուսանողների համար տրանսպորտային համակարգի ստեղծման ուղղությամբ»,- հավելել է նա՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները