Կարծես թե ինձ շփոթել եք արտաքին գործերի նախարարի հետ. Հայկ Մարության
Երեւանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը կկոչվի «Եվրոպայի հրապարակ», որի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ մարտի 28-ին:
Արարողությունից հետո լրագրողները Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված նման հրապարակ ունենալու անհրաժեշտությունը, ինչին նա արձագանքեց. «Կարծես թե ինձ շփոթել եք ԱԳ նախարարի հետ, հարգելիներս: Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է եւ արտաքին քաղաքականության հետ կապ ունեցող այսպիսի հրապարակները գրեթե միշտ բացվում են Երեւանում»:
Անդրադառնալով այս քայլի քաղաքական ուղերձներին, Մարությանն ասաց. «Մենք ունենք եվրոպական արժեքնեւ եւ մեծ ճանապարհ ենք անցել Եվրոպայի հետ: Սա որպես հայ-եվրոպական ընկերության նշան կլինի մեր քաղաքկի կենտրոնում»:
Նշենք, որ Եվրոպայի հրապարակի բացումը նվիրվում է այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին: Բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին ՀՀ Ազգային ժողովի ղեկավար կազմը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանականներ, Երեւանի քաղաքային իշխանությունների ղեկավար ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարները եւ դիվանագետները:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները