Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ձգձգվում է, քանի որ «Լիդիան»-ը հրաժարվել է համագործակցել կառավարության հետ․ Փաշինյան
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը ձգձգվում է, քանի որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը հրաժարվել է համագործակցել կառավարության հետ, այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի բարձրացրած մտահոգությանը, թե ընկերությունը կարող է Հայաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան:
Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հայցի հետ կապված մտահոգվելու հիմք չի տեսնում և շարունակեց․ - «Մենք բյուջեից 300 հազար դոլար ենք հատկացրել, որպեսզի միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավենք, որպեսզի տեղում իրականացնի փորձաքննություն՝ տալու մի հարցի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պայմաններում, դրանք կառավարելի են, թե կառավարելի չեն, ընդունելի են, թե ընդունելի չեն: Ընդ որում, դա քրեական գործի շրջանակներում է: Ես ասում եմ շատ պարզ, եթե կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային ավազանի և Սևանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրը ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն կառավարելի են, այդ ծրագիրը կաշխատի: Ես ընդունում եմ, որ այդ խնդիրը մի քիչ ձգձգվեց, որովհետև «Լիդիանը» հրաժարվեց համագործակցել կառավարության հետ»:
«Լիդիան» ընկերության շինարարական աշխատանքերը դադարեցված են 2018 թվականի հունիսի 22-ից, քանի որ հարակից գյուղի բնակիչները և ակտիվիստները փակել են ճանապարհը և դեմ են հանքի շահագործմանը: Ըստ ընկերության ներկայացուցչի՝ ճանապարհը ապօրնի է փակ, ինչի արդյունքում «Լիդիանը» մեծ վնասներ են կրում և շուրջ հազար 300 աշխատակից էլ ազատվել է աշխատանքից:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները