Բժիշկների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Արթիկի ԲԿ–ում. միջադեպի մասնակիցները պատգամավորի հովանավորյալնե՞րն են
Վերջերս բժիշկների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկի բժշկական կենտրոնում։ NEWS.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոցի անեսթեզիոլոգ Հովհաննես Պետրոսյանը եւ նրա գործընկերը՝ Տիգրան Մահուրյանը վիճաբանել են հիվանդանոցի բուժքույրերից մեկի ամուսնու հետ, ապա՝ հարվածներ հասցրել միմյանց։
Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ վիճաբանությունը տեղի է ունեցել մարտի 15–ին հիվանդանոցի մուտքի մոտ։
Ոստիկանությունից հայտնեցին, որ մարտի 25–ին հիշյալ դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, այնուհետեւ գործի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ որոշման օրինականությունը ստուգելու նպատակով։
NEWS.am–ին ահազանգած Արթիկ քաղաքի բնակչուհու խոսքով՝ ծեծկռտուքը կազմակրեպել են Մահուրյանն ու Պետրոսյանն, որոնք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հովանավորյալներն են, իսկ ԲԿ–ի տնօրենը նրանց ընկերն է։
NEWS.am–ի հետ զրույցում Արթիկ ԲԿ–ի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ վիճաբանությունը բժիշկները չեն հրահրել։
Ըստ նրա՝ կատարվածը ինքնաբուխ ծագած միջադեպ է, ինչի համար ԲԿ–ի անձնակազմը խայտառակվելու պատճառ չունի։
«Իմ տեղեկություններով՝ նախնական տրամադրվածություն չի եղել։ Ես չեմ կարծում, որ բժիշկը, լինելով համար մեկ մարդասիրական մասնագիտություն ունեցողը կռիվ կհրահրի, ամեն ինչ եղել է այնպես, որ ԲԿ–ի անձնակազմը խայտառակվելու առիթ չունի»,–ասաց նա։
Մարտիրոսյանը նաեւ հայտարարեց, որ միջադեպին մասնակից բժիշկներն իր եւ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ մտերիմ հարաբերություններ չունեն։
«Ես բժիշկ Պետրոսյանին ճանաչել եմ հեղափոխության սկզբից, նրա հետ ծանոթացել եմ շարժման ժամանակ։ Իմ տեղեկություններով՝ Պետրոսյանը նախկինում մտերիմ է եղել Սոֆյա Հովսեփյանի հետ, սակայն ներկայումս նրանք տարաձայնություններ ունեն եւ ինձ չի թվում, որ նրանք երբեւէ առնչություն կունենան»,–ասաց նա։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները