Փաշինյանն ընդունել է «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի գյուղատնտեսության անկման փաստը
«Թավշյա հեղափոխությունից» հետո կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահպանել կայունությունը, այլեւ խուսափել ռեցեսիվ տնտեսական գործընթացներից, ինչպես նաեւ տնտեսական աճ ապահովել։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ բարձր տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության մասին հարցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ կառավարությանը հաջողվել է նաեւ ապահովել ամենաթափանցիկ եւ դեմոկրատական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ, որոնք այդպիսին են ճանաչվել միջազգային հանրության կողմից։ «Այո, այդ շրջանում մենք ունեցել ենք անկում գյուղատնտեսության ոլորտում։ Դա կապված է եղել վնասատուների, ոչ ճիշտ պլանավորման, ինչպես նաեւ ստվերային այգիների հետ, որոնք մեզ հաջողվել է հայտնաբերել»,- ասել է վարչապետը։
Խոսելով բարձր տեխնոլոգիաների մասին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ իշխանությունները շարունակում են Երեւանում հոկտեմբերին նախատեսված Միջազգային տեղեկատվական կոնգրեսի պատրաստությունը, ինչի համար պետբյուջեից ծախսվել է մոտ 1 մլրդ դրամ։ «Ինժեներական քաղաքի կառուցումը առաջնահերթ խնդիր է, որը պետք է իրականացվի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում՝ նա հավաստիացրել է, որ եկամտահարկի առաջարկվող հավասարեցումը, առաջին հերթին, ուղղված է ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ հենց այստեղ է կառավարությունը նախատեսում բացել նոր աշխատատեղեր՝ բարձր եւ արժանապատվ աշխատավարձերով։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները