Ղազախստանում կործանվել է ռազմական ուղղաթիռ, զոհվել է 13 զինծառայող (տեսանյութ)
Ղազախստանում Մի-8 տեսակի ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 զինծառայող, տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համացանցում է հայտնվել դեպքի վայրից տեսանյութ, որում երևում են այրվող ուղղաթիռի բեկորները, փրկարարները շտապում են մարել բռնկված հրդեհը:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանի Կըզըլօրդայի մարզում, նշվում է, որ թռիչքն իրականացվել է գիշերը՝ եղանակային բարդ պայմաններում:
Հարուցվել է քրեական գործ՝ «Թռիչքների կանոնների խախտման» հոդվածով:
Ղազախստանի ՊՆ-ն իր ցավակցություններն է հայտնել զոհերի ընտանիքներին: Հայտնի է, որ նրանց կցուցաբերվի նյութական օգնություն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026