Կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է. ամեն բան սկսվել է թերությունները թաքցնելուց
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն է հայտարարել Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին:
Պատճառն այն է եղել, որ Համբարձումյանը ՀՀ քոլեջներից մեկում ստուգումներ է իրականացրել, թերություններ է նկատել, սակայն դրանց մասին չի բարձրաձայնել, թաքցրել է: Ինքը՝ Համբարձումյանը, մեզ հետ զրույցում նշեց, թե եղել է ոչ թե նկատողություն, այլ կարգապահական տույժ՝ նախազգուշացում:
Ավելին` նման տույժ տրվել է վարչության երեք աշխատակցի: Նաև լուրեր կան, որ վերջին շրջանում բավականին լարվել են Համբարձումյանի և իր տեղակալ Մարինե Գրիգորյանի աշխատանքային հարաբերությունները: Վարչության պետը, սակայն, հերքեց՝ ասելով, թե Գրիգորյանը այս պահին գտնվում է գործուղման մեջ: «Մենք գրեթե միաժամանակ ենք եկել այստեղ աշխատանքի, ունենք աշխատանքային բարիդրացիական հարաբերություններ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները