Ֆրանսիան նախազգուշացնում է Մերձավոր Արեւելքի հարցում միակողմանի մոտեցման վտանգի մասին
Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման հարցում երկու պետությունների սկզբունքը եւ միջազգային մակարդակում մյուս համաձայնեցված չափանիշները շրջանցելու ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման»։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելաթրեն հակամարտության լուծման մասին ԱՄՆ պլանի ակնկալվող հրապարակման նախօրեին, տեղեկացնում է AP-ը։
Նրա խոսքով՝ Օսլոյի խաղաղության գործընթացի ստորագրումից 25 տարի անց «կարող է համաձայնեցված շրջանակներից շեղվելու գայթակղություն առաջանալ»։ Նա նախազգուշացրել է, որ միակողմանի ճանապարհը «չի կարող խաղաղություն բերել տարածաշրջանում» եւ «լարվածություն կհրահրի մինչեւ անընդունելի մակարդակի»։
Նրա մեկնաբանությունները ՄԱԿ ԱԽ նիստում արտացոլել են միջազգային հանրության աճող մտահոգությունը ԱՄՆ պլանի առումով, որի հրապարակումն ակնկալվում է ապրիլի 9-ին իսրայելական ընտրություններից հետո։
Ավելի վաղ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ խաղաղ պլանը Մերձավոր Արեւելքի վերաբերյալ կտարբերվի նախկին պայմանավորվածություններից այնպիսի հարցերում, ինչպիսին են Երուսաղեմի կարգավիճակն ու իսրայելական բնակավայրերը։ Հարցին, թե կողմնակից է արդյոք Թրամփի վարչակազմը ԱՄՆ բազմամյա դիրքորոշմանը երկու պետությունների սկզբունքով հարցի լուծման վերաբերյալ, Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «ընդլայնել բանակռիվները»։ ԱՄՆ պլանը «հիմնված կլինի փաստերի եւ իրատեսական գնահատականի վրա, թե ինչը մեզ լավ արդյունք կտա»,- նշել է նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026