Գործազուրկներ կավելանան. կառավարությունը մտադիր է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը մտադիր է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը: Սա նշանակում է, որ 50 աշխատող գործազուրկ կդառնա: Այն լուծարելու մասին որոշման նախագիծը կառավարությանը կներկայացնի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ նախարարության՝ ՊՈԱԿ-ի լուծարման դեպքում կխնայվի 37 մլն 572 հազար դրամ գումար, որը պետական բյուջեից հատկացվում է կազմակերպության վարչակազմի պահպանման համար:
Ի դեպ, ՊՈԱԿ-ի աշխատողներին լուծարման մասին չեն տեղեկացրել: Կազմակերպության հաշվապահ Համլետ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Երևի պետք չէ, այդ օղակը մեզ պետք չէ, ճանապարհներ պետք չեն, ոչինչ պետք չէ: Բայց ՊՈԱԿ-ը ՀՀ մարզային հանրապետական նշանակության ճանապարհների հետազոտություններ է իրականացնում, ճանապարհների նորոգման հետ կապված ստուգում է՝ ճիշտ են նորոգում, թե ոչ, զարգացման ծրագիր է մշակում, ներկայացնում: Մենք ծանուցում չենք ստացել լուծարման մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները