Ամեն ինչ Վահեի համար. «Իմ քայլը» որոշել է բոյկոտել ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն ԱԺ-ն կքննարկի ապրիլի 16-ի նիստում։ Որոշ տեղեկություններով՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում մտադիր են բոյկոտել նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, չնայած «Իմ քայլից» մեզ ասացին, որ դեռ քննարկում չեն արել այս հարցով եւ դիրքորոշումը կձեւավորեն թեկնածուի հետ հանդիպումից հետո։
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունում ամեն ինչ պատրաստ են անել Վահե Գրիգորյանին ՍԴ ուղարկելու համար։ Ի դեպ, կա տեսակետ, որ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանի փոխարեն Գոռ Հովհաննիսյանին ընտրելով՝ նուրբ հաշվարկներ է արել՝ փորձելով ցույց տալ, որ ինքն ինքնուրույն խաղացող է եւ չի պատրաստվում դառնալ իշխանության կցորդը, մանավանդ՝ խախտելով օրենքը։
Ինչպես հայտնի է, ԱԺ-ն դեռեւս չի քննարկել ԱԺ կանոնակարգում եւ ՍԴ մասին օրենքում համապատասխան փոփոխությունների փաթեթը, որոնց ընդունումից հետո միայն հնարավոր կլիներ նորից առաջադրել Վահե Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ կար Գրիգորյանին առաջադրելու արգելք՝ «եթե թեկնածուի ընտրությունը չի կայանում, ապա ներկայացվում է նոր թեկնածու» արտահայտության տեսքով։ Այսինքն, Գոռ Հովհաննիսյանին ԱԺ-ում բոյկոտելուց հետո Արմեն Սարգսյանը կկարողանա երկրորդ անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնել, քանի որ առաջիկա արտահերթ նիստում խորհրդարանը կընդունի այդ փոփոխությունների փաթեթը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները