Հաճելի անակնկալ՝ Փաշինյանի համար. Դավիթ Անանյանն այն քչերից է, ումից վարչապետը գոհ է
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «ամփոփելով այս տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունը՝ մենք եկանք այն եզրակացության, որ 2019 թ. բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով, այսինքն, մոտ 90 մլն դոլարով»:
Վարչապետի կարծիքով, դա նշանակում է, որ կառավարությունը կգերակատարի 2019-ի պետբյուջեի եկամուտների մասով ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Ազգային ժողովի կողմից:
«Փաստի» տեղեկություններով, այս տվյալները հաճելի անակնկալ են եղել նաեւ Փաշինյանի համար: Ըստ ներքին ուսումնասիրությունների, այդ հավելյալ եկամուտների ավելացումը արդյունք է (նաեւ՝ արդյունք կլինի) ստվերի դեմ պայքարի եւ Պետական եկամուտների կոմիտեի վարած քաղաքականության:
Ըստ մեր աղբյուրի, ՊԵԿ նախագահն այն քիչ պաշտոնյաներից է, ում աշխատանքից վարչապետը լիարժեքորեն գոհ է: Ինչ վերաբերում է գործիքակազմին, ապա արդյունավետ աշխատանքին նպաստում է հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը բավականին լավ թվայնացման մակարդակ ունի, որը թույլ է տալիս վեր հանել այն ոլորտը կամ ընկերությունները, որոնք համարվում են առավել ռիսկային: Կառավարության մեր աղբյուրի պնդմամբ, ըստ իշխանության ներկայացուցիչների, երկրորդ հանգամանքը, որը նպաստելու է հավել յալ պետական եկամուտների հավաքագրմանը, քաղաքացու եւ կառավարության երկխոսության ձեւավորումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները