Հակասահմանադրական դրույթ. Վահե Գրիգորյանը կառաջադրվի՞ ՍԴ դատավորի թեկնածու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ առավոտյան ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել քննարկելու Կառավարության հեղինակած ԱԺ կանոնակարգ եւ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Այս նախագծով առաջարկվում էր սահմանել, որ եթե նախագահի կողմից առաջադրված դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա տասն օր անց կարող է առաջադրել թեկնածու, այլ ոչ թե նոր թեկնածու, ինչպես նշված է այժմ: Եվ լայն շրջանակներ եզրակացնում էին, թե այսպես է արվում, որպեսզի հնարավորություն լինի կրկին առաջադրել Վահե Գրիգորյանին:
Սակայն երեկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանը շատ բուռն արձագանքեց այդ փոփոխությանը, որ օրենքում ամրագրվի «նոր թեկնածու» արտահայտությունը: Չնայած սրան` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբաններից շատերը պնդում են՝ ապրիլի մեկից, միեւնույնն է, այդ դրույթն ինքնին հակասահմանադրական է, եւ Վահե Գրիգորյանը կարող է առաջադրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները