Նիկոլի ձայնով զանգեցի Սերժ Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպե՞ս եք վերաբերվում սոցցանցերի արձագանքին․ Ձեր ասածը, որ ուսանողի վախվորած ձայնով զանգեցիք, հարցրիք՝ ի՞նչ արժե կուրսային գրելը, ասացին՝ էջը 500 դրամ, 2 օր է՝ սոցցանցերում հումորի տեղիք է տվել։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Հումորին` շատ լավ, նույնիսկ մրցույթ եմ հայտարարել` ամենալավ մեկնաբանության համար։ Դեռ չի ավարտվել մրցույթը, կսպասեմ ավարտվի, հետաքրքիր շատ բաներ կային։ Հանրության կարծիքը եւս հաշվի կառնվի»:
Մրցանակն ի՞նչ է։ «Պարոն Հովհաննիսյանի գրքերից մեկը»: Հովհաննիսյանն ո՞վ է։ «Օրենքի նախագծի հեղինակը»: Ո՞ր արձագանքներն են Ձեզ ավելի դուր եկել, օրինակ՝ ես գրել էի, որ «Նիկոլի ձայնով զանգեցի Սերժին, ասի` վսյո ժե դու ճիշտ էիր». մրցանակայի՞ն է այն: «Չէ, քաղաքական բաները հաշվի չեն առնվելու, զուտ հումորայինները, մասնավորապես` թոշակառուի ձայնով զանգեցի սոցապնախարարին, ասի` թոշակս ո՞ւր է»: Վախենո՞ւմ եք քաղաքականներից։ «Ոչ, երբեք. ես վախենում եմ չվախեցողներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները