Արթիկցիները փակել էին Անուշավան գյուղ տանող ճանապարհը՝ բողոքելով ճանապարհների անբարեկարգ վիճակից
Մարտի 27-ին Արթիկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Անուշավան գյուղ տանող ճանապարհին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղացիները չեն հիշում՝ ճանապարհները վերջին անգամ երբ են հիմնովին նորոգվել, ինչն էլ դարձել է բողքի առիթ:
Նրանք փորձել են հանդիպել մարզպետին, սակայն նրանց տեղեկացրել են, որ մարզպետը տեղում չէ, նրա փոխարեն գյուղացիների և գյուղապետերի հետ զրուցելու էր եկել ճանապարհաշինության վարչության պետը:
Այս տարվա համար ծրագիր ներկայացված չէ, գյուղապետերը այլ լուծում են պահանջել: Փանիկ, Անուշավան, Սպանդարյան, Գետափ գյուղերի գյուղապետերը, ովքեր ներկա էին հավաքին, պնդել են՝ իրենցից ոչ ոք պատրաստ չէ այդքան մեծ գումար վճարել ճանապարհաշինության համար, վստահեցրել են՝ նույն խնդրի առաջ կկանգնեն նաև մյուս գյուղերը:
Ճանապարհաշինության վարչության պետը առաջարկել է ճանապարը վերանորոգել մաս առ մաս, դրան ևս դեմ են եղել: Հավաքվածներն այդպես էլ համաձայնության չեն եկեն, որոշել են ավելի ուշ հանդիպել մարզպետի հետ, կարծում են, որ խնդրին այլ լուծում կգտնեն:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները