Զելենսկիի շտաբը նախագահական ընտրությունների ժամանակ քվեների զուգահեռ հաշվարկ կիրականացնի
Ուկրաինացի շոումեն, նախագահական մրցապայքարը գլխավորող Վլադիմիր Զելենսկիի թիմը ընտրությունների ժամանակ քվեների զուգահեռ հաշվարկ կիրականացնի, գրում է ria.ru-ն՝ շրջաններում շտաբի համակարգող Ալեքսանդր Կորնիենկոն հղումով:
«Մենք քվեների զուգահեռ հաշվարկ կիրականացնենք և օպերատիվ կերպով այդ մասին տեղեկություններ կհաղորդենք: Մեր նպատակն է հնարավորինս նվազեցնել այն պահից, երբ տեղամասում կհնչեն քվեների հաշվարկի արդյունքում ստացված և բարձր արտասանված թվերը, մինչև այն պահն ընկած ժամանակը, երբ արդյունքների մասին կիմանա ողջ Ուկրաինան»,- ասել է Կորնիենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն այս կիրակի՝ մարտի 31-ին: Երկրի ղեկավարի պաշտոնին 39 թեկնածու է հավակնում: Սոցհարցումների համաձայն՝ Զելենսկին գլխավորում է մրցապայքարը. ընտրություններից մեկ շաբաթ առաջ նրա վարկանիշը գերազանցել է 30%-ը:
Երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 17, իսկ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի օգտին՝ 12,5%-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026