Բրիտանիայի համալսարանները կտուգանվեն, եթե չափից շատ գերազանցության դիպլոմներ տան
Մեծ Բրիտանիայի կրթության նախարարությունը մտադիր է պատժել բրիտանական բուհերին, եթե նրանք ուսանողներին շատ բարձր գնահատականներ նշանակեն եւ գերազանցության չափից շատ դիպլոմներ տան:
«Դիպլոմների ինֆլացիայի» համար համալսարանները կարող են մինչեւ 500 հազար ֆունտով տուգանվել (մոտ 585 հազար եվրո) կամ ժամանակավոր զրկվել լիցենզիայից, գրում է «Եվրոպուլսը»:
Նախարարությունը նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2016-2017 ուսումնական տարում բրիտանական համալսարանների շրջանավարտների 27 տոկոսը գերազանցության դիպլոմ է ստացել, մինչդեռ 2010-2011 թվականներին միայն 16 տոկոսն էր ստացել:
Դիպլոմներ ստացած շրջանավարտների թիվը նույնպես շատ է դարձել: Պաշտոնյաները վախենում են, որ այդ պատճառով բրիտանական բուհերի դիպլոմները քիչ կգնահատվեն գործատուների կողմից:
Միավորների արդար գնահատականներին կհետեւի ԿԳՆ-ին առընթեր Office for Students (OfS) հկ-ն:
Ընդ որում Universities UK-ն՝ Բրիտանիայի համալսարանների շահերի պաշտպանության կազմակերպությունը, կհետեւի, որպեսզի գնահատականները արհեստականորեն չիջեցվեն:
Universities UK ներկայացուցիչների խոսքով, համալսարանների շահերից է բխում յուրաքանչյուր ուսանողին խրախուսել կրթության ընթացքում առավելագույն գիտելիքներ եւ հմտություններ ստանալ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026