Ղազախստանում կործանվել է պաշտպանության նախարարության ուղղաթիռը. կան զոհեր
Պաշտպանության նախարարության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կիզիլօրդայի մարզում, տեղեկացնում է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«2019 թվականի մարտի 27-ին վթարի է ենթարկվել Ղազախստանի ԶՈւ Օդային պաշտպանության ուժերի ուղղաթիռը։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր։ Նրանց թիվը եւ տուժաների վիճակը ճշտվում են։ Ուղղաթիռը Աքթաուից թռչում էր Շիմքենթ։ Թռիչքը կատարվում էր «Ալթին ժեբե» հատուկ ստորաբաժանումների համալիր ստուգումների եւ վարժանքների շրջանակում, ուշ ժամի եւ բարդ տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Նուռլան Երմեկբաեւի հրամանով ստեղծվել եւ դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողով։ Այս պահին երկու ուղղաթիռ չորսից վայրէջք է կատարել եւ գտնվում է Կիզիլօրդայում, իսկ մեկ ուղղաթիռ վերադարձել է վթարի վայր։ Պաշտպանության նախարարությունը ներքին գործերի նախարարության հետ համատեղ սկսել է հետաքննել ավիապատահարի պատճառներն ու հանգամանքները։ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով՝ Մի-8 ուղղաթիռը կործանվել է Կիզիլօրդայի մարզի Ժալագաշյան շրջանում։ Ուղղաթիռը անհայտ հանգամանքներում վայր է ընկել եւ լրիվ այրվել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026