ԵՄ-ը Իսրայելի տարածք չի համարում Գոլանի բարձունքները. Մոգերինի
Եվրամիությունը հաստատել է, որ մտադիր չէ Իսրայելի տարածք համարել Գոլանի բարձունքները։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիության դիրքորոշումը Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ չի փոխվել։ Միջազգային նորմերին եւ ՄԱԿ ԱԽ 242 եւ 497 բանաձեւերին համապատասխան՝ Եվրամիությունը չի ճանաչում իսրայելական ինքնիշխանությունը օկուպացված Գոլանի բարձունքների հանդեպ»,- ասվում է փաստաթղթում։
Գոլանի բարձունքների վերաբերյալ ԵՄ դիրքորոշման անփոփոխության մասին հայտարարել է նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 21-22-ի գագաթաժաղովի արդյունքների հիման վրա։
«Մենք չենք քննարկում այդ հարցը, բայց ԵԽ դիրքորոշումը հայտնի է եւ այն չի փոխվել»,- ասել է Տուսկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ ՄԱԿ-ը 1967-ից համարում է, որ այդ տարածքի մի մասը օկուպացվել է իսրայելական զորքերի կողմից։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026