2019-ի հուլիսի 1-ից 10 տոկոսով կբարձրանա զինծառայողների, սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձը. վարչապետ
«2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է», - այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսինքն, ըստ վարչապետի, պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված է Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով։
«Սա ուզում եմ ընդգծել, որ վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է։ Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների աշխատավարձն, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը՝ մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է խոսքը։ Բացի այս մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կիլոմետր ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ՝ հիմնանորոգում, ընթացիկ նորոգումներ, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար», - ասաց վարչապետը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները