«Թրամփի վարչակազմն առաջիկա 5 տարում տիեզերագնացիներին դեպի Լուսին կուղարկի». ԱՄՆ փոխնախագահ
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է առաջիկա 5 տարում ամերիկացի տիեզերագնացներին դեպի Լուսին ուղարկել, գրում է The Hill-ը:
«Ինչպես 20-րդ դարում ԱՄՆ-ն դարձավ Լուսնի վրա ոտք դրած առաջին պետությունը, այնպես էլ 21-րդ դարում կլինի առաջինը»,-Ալաբամա նահանգում Ազգային տիեզերական խորհրդի հանդիպման ժամանակ ասել է Փենսը:
Նա հավելել է, որ «Լուսնի վրա ոտք դրած առաջին կինն ու հաջորդ տղամարդը լինելու են ամերիկացիներ, որոնք տիեզերք են թռչելու ամերիկյան հրթիռներով՝ ամերիկյան հողից»:
ԱՄՆ փոխնախագահը, որը նաև զբաղեցնում է Ազգային տիեզերական խորհրդի նախագահի պաշտոնը, իր խոսքում մանրամասնել է, որ Թրամփի վարչակազմը ՆԱՍԱ-ին (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կարգադրել է հնարավոր ամեն գնով առաջիկա հինգ տարում դեպի Լուսին մարդ ուղարկել:
Փենսը նախազգուշացրել է, որ այս նպատակի ձախողումն ընդունելի տարբերակ չի կարող լինել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026