Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԺ այգում
Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներն իրենց բողոքի ակցիան շարունակում են Ազգային ժողովի դիմաց: Նրանք մուտք են գործել ԱԺ այգի: Նրանց հետ հանդիպման է իջել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Քաղաքացիները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխությունները:
Ավելի վաղ գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները իրենց բողոքի ակցիան իրականացնում էին կառավարության շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ ըստ այդ նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք: Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը, նաև սահմանվել է, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։
«Մենք երեկ հանդիպում ենք ունեցել ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի և ԿԲ իրավաբանական բաժնի աշխատակցի հետ: Դարձյալ նույն հիմնավորումներն էին, որ ի տարբերություն ունիվերսալ վարկային կազմակերպությունների և բանկերի, մեր ոլորտում կարգավորումները թույլ են: Պետությունն այս կարգավորման վրա մեծ գումարներ է ծախսում: Ես կարծում եմ՝ պետությունը պետք է կառուցվածքային նկարագրություն տա՝ ինչ հաշվարկների, ինչի հիման վրա է սահմանվել այդ 60-ապատիկը: Իրենք ասում են՝ մենք չենք կարող այդ ինֆորմացիան տալ, բայց որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, քաղաքացի, պահանջում ենք, որ մեզ տան նկարագիր՝ ինչպես են հաշվարկել»,- կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել էր փոխանակման կետերից մեկի տնօրենը:
Նշենք, որ բողոքի ակցիային մասնակիցները հավաստիացնում են, որ հարկային նման բեռը կարող է հանգեցնել շատ գրավատների և փոխանակման կետերի փակման: Բողոքի ցույց իրականացնողները պահանջում են նաև հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները