Ավելի քան 966 հազար եվրոյի աջակցություն է հատկացվել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համար
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին եւս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին եւ «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների:
2018 թվականի ֆինանսական տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, CNF-ի կողմից տրամադրվել է ավելի քան 966 հազար եվրո գումար: Հիմնական աջակցությունը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ ուղիղ ֆինանսավորմամբ: Մասնավորապես, շուրջ 258 հազար եվրո հատկացվել է «Դիլիջան» ազգային պարկին, 187 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին,116 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին,109 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 45 հազար եվրո՝ «Արփա» բնապահպանական հիմնադրամին:Ավելի քան 17 հազար եվրո հատկացվել է «Սեւան» ազգային պարկին,շուրջ 3000 եվրո՝ Արգելոցապարկային համալիրին եւ «Զիկատար» բնապահպանական կենտրոնին: Բնության հատուկ պահպանվող տարածքներում Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել է մի շարք հատուկ ծրագրեր, որոնց համար կատարվել է ավելի քան 178 հազար եվրոյի աջակցություն: Մասնավորապես, իրականացվել են ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ, այդ թվում, ձեռք են բերվել տարածքների պահպանությանն անհրաժեշտ հակահրդեհային մեքենաներ եւ սարքավորումներ՝ 102 հազար եվրո, կատարվել են կենսաբազմազանության մոնիթորինգի աշխատանքներ՝ 19 հազար եվրո, պահպանվող տարածքներում հեռահար հսկման համակարգի կենտրոնի համար ձեռք են բերվել սերվեր եւ սարքավորումներ՝ 10 հազար եվրո եւ այլն:
Հայաստանում գործունեության 10 տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամը իրականացրել է շուրջ 4 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ բնության պահպանվող տարածքների պահպանության եւ կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները