Բրիտանիայի կառավարությունը չի աջակցի բրեքսիթի դեմ հանրագիրը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ ընդառաջ գնալու համաքաղաքացիներին, որոնք բրեքսիթի դեմ առցանց հանրագիր են ստորագրել, չնայած այն հանգամանքին, որ հանրագրի պահանջին աջակցել է ավելի քան 5,8 մլն մարդ: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հարցերով նախարարության պատասխանի մեջ, որը հրապարակվել է խորհրդարանի կայքում հանրագրի տեքստի տակ, փոխանցում է DW-ն:
«Մենք հարգելու ենք 2016 թվականի հանրաքվեի արդյունքները եւ աշխատելու ենք ԵՄ-ից դուրս գալն ապահովելու ուղղությամբ, որն օգուտ կբերի բոլորին՝ անկախ այն հանգամանքից քվեարկել են դուրս գալու թե մնալու օգտին»,- նշված է փաստաթղթում:
Ընդունելով, որ Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին հանրագրին մեծ թվով մարդիկ են աջակցել, կառավարությունը, այդուհանդերձ, պնդում է, որ «ընտրողների մոտ երեք քառորդը մասնակցել է 2016 թվականի հանրաքվեին»՝ ենթադրելով, որ քաղաքական գործիչներն այս արդյունքը հաշվի կառնեն:
Կոչը հրապարակած համացանցային էջում նշվում է, որ բրիտանական խորհրդարանն այն կքննարկի երկուշաբթի՝ ապրիլի 1-ին: Մարտի 27-ի առավոտյան հանրագիրը ստորագրել էր մոտ 6 մլն բրիտանացի, մինչդեռ խորհրդարանում քննարկելու համար բավական է 100 հազար ստորագրությունը:
Միաժամանակ, մարտի 27-ին Համայնքների պալատը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու այլընտրանքային ճանապարհների հարցով քվեարկություն է անցկացնելու: «Բրեքսիթի» հետ կապված ճգնաժամից դուրս գալու տարբերակներ են դիտարկվում, մասնավորապես, Եվրամիության հետ ավելի սերտ կապը կամ երկրորդ հանրաքվեի անցկացումը: Բացառված չէ նաեւ «Բրեքսիթից» ուղղակիորեն հրաժարվելու տարբերակը՝ համապատասխան դիմումը հետ կանչելու ճանապարհով:
Երբ խորհրդարանի ստորին պալատը երկու անգամ մերժել էր Եվրամիության հետ համաձայնագիրը, Բրյուսելը համաձայնվել էր բրեքսիթի օրը հետաձգել, որը նախապես նշանակված էր մարտի 29-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026