ԵՄ-ում կհրաժարվեն ձմեռային եւ ամառային ժամանակներին անցումից
Եվրամիությունը քվեարկել է ձմեռային եւ ամառային ժամանակին ամենամյա անցումները 2021թ․ հանելու դեմ։ Ստրասբուրգում այդ որոշման օգտին են քվեարկել 410 պատգամավորներ, դեմ են եղել 192-ը, ձեռնպահ՝ 51-ը՝ հայտնում է DW-ն։
Ի սկզբանե Եվրահանձնաժողովը ենթադրում էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի այս տարի, քանի որ հարցման համաձայն, Եվրամիության քաղաքացիների մեծամասնությունը դրա կողմնակիցն է։ Այնուամենայնիվ, 2018թ․ դեկտեմբերին ԵՄ անդամ երկրների իշխանությունները հասկացրել են, որ իրենց նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի խուսափեն «Եվրոպայում տարբեր ժամային գոտիների» հետ կապված խառնաշփոթից։
Հաստատված գրաֆիկի համաձայն, ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին պետք է մինչեւ 2020 թվականը հայտնեն, թե որ ժամանակին՝ ամառայի՞ն, թե՞ ձմեռային, պետք է հետեւեն իրենց տարածքում։
2021թ․ ժամացույցի սլաքները վերջին անգամ 60 րոպե առաջ կտրվեն՝ ամառային ռեժիմի համաձայն։ Խառնաշփոթից խուսափելու համար պետությունները պետք է օգտագործեն միջանկյալ ժամանակահատվածը, որպեսզի հարեւան երկրների հետ համաձայնեցնեն իրենց որոշումը եւ ընդհանուր հայտարարի գան։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026