ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը Գերմանիայի խորհրդարանը կքննարկի ապրիլի 4-ին․ Ալբերտ Վայլեր
Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 4-ին, մեկ անգամ եւս ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը Բունդեսթագում քննարկվելու է եւ բնականաբար հաստատվելու։ Այս մասին մարտի 26-ին ասել է Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ԳԴՀ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության՝ «Կոնրադ Ադենաուերի» հիմնադրամը՝ ՀՀ-ում 10-ամյա հոբելյանական գործունեության առիթով:
Նա նկատել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերություններում ձեւավորվել է շատ դրական դինամիկա․ «Կարող ենք արձանագրել, որ Հայաստանը շարունակում է իր արտաքին քաղաքական գերակայությունները, եւ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ ԵՄ-ի հետ համագործակցությանը»։
Վայլերի խոսքով՝ Արևելյան գործընկերության շրջանակում պետք է տարբերակվեն այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ ունեն Ասոցացման համաձայնագիր, օրինակ՝ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը, և այն երկրները, որոնք փորձում են ԵՄ-ի հետ բարեկամական գործընկերություն հաստատել, ինչպիսին Հայաստանն է:
Անդրադառնալով համաձայնագրի հեռանկարներին՝ Բունդեսթագի պատգամավորը նշել է, որ նախատեսվում է համապարփակ և խոր տնտեսական, քաղաքական գործընկերություն, որը ենթադրում է համատեղ ուղիներ, սահմանում է քաղաքական երկխոսության շրջանակ՝ ի շահ բոլորի կողմերի, ինչպես նաեւ խթանում է պայմանագրային կողմերի քաղաքական հարաբերությունները։
Ըստ համաձայնագրի, նա նշել է, որ նաեւ փորձելու են տարածաշրաջնում նվազեցնել հնարավոր սրացումները եւ ստեղծել բարիդրացիական հարաբերություններ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026