Թրամփը առաջատար ԶԼՄ-ներն անվանել է «ժողովրդի թշնամիներ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկուցման հիմնական եզրահանգումների հրապարակման համատեքստում առաջատար ԶԼՄ-ներն անվանել է «ժողովրդի թշնամիներ» եւ նրանց մեղադրել կոռուպցիայի մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Առաջատար ԶԼՄ-ները հայտնվել են քննադատության կրակի ներքո եւ ամբողջ աշխարհում ծաղրվում են որպես կոռումպացված եւ ֆեյքային։ Երկու տարի նրանք առաջ էին մղում պատրանքը ռուսական դավադրության մասին, այն դեպքում, երբ նրանք միշտ իմացել են, որ դավադրություն չի եղել։ Նրանք իսկապես ժողովրդի թշնամիներն են եւ իսկական ընդդիմադիր կուսակցություն»,- գրել է Թրամփը Թվիթերում։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կիրակի հրապարակել էր Մյուլլերի հիմնական եզրահանգումները «ռուսական հետաքննության» արդյունքների վերաբերյալ։ Մյուլլերը որոշել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի ամերիկյան ընտրություններին։ Ինտերնետ հետազոտությունների գործակալությունը փորձել է սոցցանցերում «տարաձայնություններ սերմանել հասարակությունում», իսկ ռուսաստանցի հաքերները «հավաքել եւ տարածել են տեղեկատվություն ընտրությունների վրա ազդելու նպատակով»։ Ընդ որում՝ ոչ նախագահ Թրամփը, ոչ նրա թիմը Ռուսաստանի հետ դավադրությունում ներքաշված չի եղել, վճռել է Մյուլլերը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նաեւ համարում է, որ Թրամփը չի խանգարել հետաքննությանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026