Չինաստանը դեմ է Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշմանը
Պեկինը չի համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքները իսրայելական համարելու որոշմանը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացրել է Lenta-ն՝ հղում կատարելով «Հուանցյու»-ին։
«Չինաստանը դեմ է ցանկացած միակողմանի գործողության, որոնք նենգափոխում են փաստերը, եւ չի ցանկանում նոր սրացում տարածաշրջանում»,- ընդգծել է դիվանագետը։
Նա հավելել է, որ միջազգային հանրությունը Գոլանի բարձունքները համարում է օկուպացված։ ԱԳՆ խոսնակը նաեւ հիշատակել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնք Իսրայելից պահանջում են զորքերը դուրս բերել այդ տարածքներից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հռչակագիր էր ստորագրել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում։ Ավելի վաղ Պարսից ծոցի այլ երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Լիբանանը եւ Իրանը, դատապարտել են https://news.am/rus/news/503390.html այդ որոշումը։
Գոլանի բարձունքները 1967 թվականին Սիրիայի մաս էին հանդիսանում։ Բարձունքների երկու երրորդը Իսրայելը զավթել է 1967 թվականի հունիսին Վեցօրյա պատերազմի ընթացքում։ 1981 թվականի դեկտեմբերին Իսրայելի խորհրդարանը օրենք ընդունեց Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իրավադատության տարածման վերաբերյալ։
ՄԱԿ ԱԽ-ը չի ճանաչել այդ որոշումը։ «ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը անեքսիան անվանել է ապօրինի եւ Իսրայելին կոչ արել վերադարձնել Գոլանի բարձունքները Սիրիային։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները