Սիրիայում բողոքի բազմահազարանոց ցույցեր են Գոլանի վերաբերյալ ԱՄՆ որոշման դեմ
Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել բողոքի ցույցի ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու որոշման, տեղեկացնում է ՍԱՆԱ սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը։
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեյր էզ Զորի, Ղամիշլիի, Կունեյտրի (Գոլանի բարձունքներում) եւ այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ստորագրել է հռչակագիր Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ ճանաչելու վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում։ Ավելի վաղ Ռուսաստանը, Չինաստանը, Պարսից ծոցի երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Լիբանանը եւ Իրանը, դատապարտել են https://news.am/rus/news/503390.html այդ որոշումը։
Գոլանի բարձունքները մինչեւ 1967 թվականը Սիրիայի մաս էին հանդիսանում։ Բարձունքների երկու երրորդը Իսրայելը զավթել է 1967 թվականի հունիսին Վեցօրյա պատերազմի ընթացքում։ 1981 թվականի դեկտեմբերին Իսրայելի խորհրդարանը օրենք ընդունեց Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իրավադատության տարածման վերաբերյալ։
ՄԱԿ ԱԽ-ը չի ճանաչել այդ որոշումը։ «ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը անեքսիան անվանել է ապօրինի եւ Իսրայելին կոչ արել վերադարձնել Գոլանի բարձունքները Սիրիային։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026