ՌԴ-ում ալյուրի գինը կտրուկ բարձրացել է
Մեկ տարվա ընթացքում ալյուրի մեծածախ գները ավելի քան 50 տոկոսով բարձրացել են: Այս մասին են վկայում prozerno.ru-ի՝ «ՊռոԶեռնո» վերլուծական ընկերության տվյալները:
Այսպիսով, եթե 2018 թ. մարտին բարձր կարգի ցորենի ալյուրի մեկ տոննայի արժեքը 13.4 հազար ռուբլի էր, ապա այս տարվա մարտին այն հասել է 20.3 հազարի:
Գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանել է, որ ալյուրի արժեքի բարձրացումը առաջին հերթին պայմանավորված է պարենային հացահատիկի գնի բարձրացմամբ, որը 2018 թվականին նույնպես թանկացել է: Այնուամենայնիվ, այս հանգամանքները զգալի ազդեցություն չեն ունեցել հացի մանրածախ գների վրա: Ինչպես պարզաբանել են նախարարությունում, ալյուրը հացի ինքնարժեքի ընդամենը 20 տոկոսն է:
«Ռոսստատի» տվյալներով՝ տարվա ընթացքում ալյուրի սպառողական գները նույնպես աճել են, բայց ոչ այնքան շատ, ինչպես մեծածախ գները: 2019 թ-ի. փետրվար ամսվա տվյալների համաձայն՝ Ռուսաստանի խանութներում մեկ կիլոգրամ ցորենի ալյուրի գինը միջինում կազմել է 35,1 ռուբլի, իսկ 2018 թ. փետրվարին՝ 31,85 ռուբլի: Այսինքն, մեկ տարում ալյուրի գինը աճել է 10,2 տոկոսով:
Հունվարին հաղորդվել էր, որ ցորենի գների բարձրացման պատճառով հացի գինը կարող է աճել 6-7 տոկոսով: Ինչպես պարզաբանվել է՝ հացահատիկի եւ որպես հետեւանք ալյուրի արժեքի բարձացումը, պայմանավորված է Ռուսաստանում հացահատիկի բերքատվության նվազմամբ:
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է ալյուր եւ ցորեն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026