«Մոսկվան արցունքներին չի հավատում». Պորոշենկոն կոչ է արել ուկրաինացիներին Պուտինի առաջ ծնկի չգալ
Ուկրաինացիները չպետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ «արցունքն աչքերին» ծնկի գան ու ներողություն խնդրեն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «ПРЯМИЙ» հեռուստաալիքի եթերում: Նախագահի ելույթի տեսանյութը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում:
«Ուկրաինացիներին առաջարկում են ծնկի գալ, սողալ, լաց լինել ու Պուտինից ներողություն աղերսել: Հիշե՛ք՝ Մոսկվան արցունքներին չի հավատում»,- ասել է Պորոշենկոն:
Նա նաև հիշեցրել է «Ուկրաինական ապստամբ բանակ» ռազմական կազմակերպության օրհներգը, որում լաց չլինելու կոչեր են հնչում:
Պորոշենկոն այլընտրանք է առաջարկել. նրա խոսքով՝ ներկա պահին ՆԱՏՕ-ն ու Կիևը քննարկում են Ղրիմի վերադարձման մասին ծրագիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն Վլադիմիր Զելենսկին բացատրել էր 2014թ.-ին Պուտինի առաջ ծնկի գալու պատրաստակամության մասին արած հայտարարությունը: Զելենսկիի խոսքով՝ ինքը նկատի է ունեցել այն, որ պատրաստ է եղել անգամ ծնկի գալ, «միայն թե ծնկի չբերեն Ուկրաինան»: Նախագահի թեկնածուն շեշտել էր, որ այսօր նույնպես պատրաստ է ամեն ինչի հանուն իր երկրի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026