Լիբանանի նախագահը մտահոգված է Գոլանի վերաբերյալ ԱՄՆ որոշմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին հակասում է միջազգային իրավունքին եւ անմիջականորեն առնչվում է Լիբանանի շահերին: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր արաբական ումման իրավամբ սեւ օր է ապրում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Թրամփը հայատարարել է Գոլանի բարձունքների վրա Իսրայել պետության ինքնիշխանության ճանաչման մասին: Սա, բնականաբար, առնչվում է նաեւ ուղղակիորեն Լիբանանի շահերին: Մենք կարծում ենք, որ արտասահմանյան պետության ղեկավարն իրավունք չունի կարգադրություններ կատարելու օտար տարածքների վերաբերյալ: Դրանից բացի, դա հղի է սոցիալական լարվածության թեժացմամբ՝ էլ չասած այն մասին, որ նման քայլերը բացահայտորեն հակասում են միջազգային իրավունքին եւ ՄԱԿ ԱԽ որոշումներին»,- հայտարարել է նա ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հռչակագիրը ստորագրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ այս որոշումը դատապարտել էին Պարսից ծոցի երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան եւ Կատարը:
Մինչեւ 1967 թվականը Գոլանի բարձունքները համարվել են Սիրիայի մասը: Բարձունքների երկու երրորդը Իսրայելը գրավել է 1967 թվականի հունիսի սկզբին Վեցօրյա պատերազմի ժամանակ: 1981 թվականի դեկտեմբերին Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել Գոլանի բարձունքների վրա իսրայելական իրավազորության տարածման մասին:
ՄԱԿ ԱԽ-ն այս որոշումը չի ընդունել: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բազմիցս բռնազավթումն ապօրինի է որակել եւ Իսրայելին կոչ արել Գոլանը վերադարձնել սիրիացիներին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026