ՌԴ ԱԳՆ-ն Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ որոշումը Մերձավոր Արեւելքն ապակայունացնելու քայլ է անվանել
Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ որոշումը Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման միջազգային իրավական բազայի քայքայման ուղղությամբ հերթական քայլ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու հռչակագիր էր ստորագրել:
«Ցավոք, սա հերթական քայլն է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման միջազգային իրավական բազայի քայքայման ուղղությամբ: ՌԴ դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ՝ Գոլանի բարձունքները սիրիական տարածք է», - «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Զախարովան:
Իսրայելը օկուպացրել է այս տարածքը 1967 թվականի պատերազմի արդյունքում եւ 14 տարի անց այն ապօրինի անեքսիայի ենթարկել, ընդգծել է Զախարովան:
«Ռուսաստանը տրամաբանորեն կողմնորոշվում է ՄԱԿ ԱԽ 497 բանաձեւով: Այդ բանաձեւի համաձայն՝ իր օրենքները, իրավասությունը, Սիրիայի նշված տարածքի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու Իսրայելի որոշումն անվավեր է, չունի օրինական իրավաբանական ուժ», - նշել է նա:
«Եվ ես կցանկանայի եւս մեկ անգամ ուշադրություն դարձնել, որ եթե Վաշինգտոնում ամերիկացի քաղաքական գործիչները սիրում են մատնանշել միջազգային իրավունքին իրենց հավատարմությունը, ապա տվյալ դեպքում նրանք ոչ միայն դրան հակասում են, այլ պարզապես խախտում են այն», - հավելել է Զախարովան:
1967 թվականի 6-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից խլել էր Գոլանի բարձունքները, իսկ 1981-ին միակողմանիորեն անեքսիայի ենթարկել: Լեռնային սարահարթի պատկանելիությունը համարվում է իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական առարկան, որը լուծելու փորձերը ձեռնարկվել էին մինչեւ Սիրիայի քաղաքացիական պատերազմը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները