Պենտագոնը հայտարարել է որսիչ հրթիռների առաջին հաջող արձակման մասին
ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը, որը մտնում է պաշտպանության նախարարության կազմի մեջ, երկուշաբթի հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին, որի ընթացքում առաջին անգամ իրականացվել է հակահրթիռների արձակում, որոնք նախատեսված են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ որսալոււ համար։ Համապատասխան հայտարարությունը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունն այսօր իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների որսման հաջող փորձարկումներ։ Փորձարկումը ցամաքային բազավորման երկու հակահրթիռների առաջին արձակումն էր սպառնալիք ներկայացնող ՄԲՀ-ների որսման համար»,- ասվում է տեղեկությունում։ Պենտագոնի տվյալներով՝ երկու հրթիռներից առաջինը «խոցել է գլխամասը, ինչպես եւ նախատեսված էր», իսկ երկրորդը «ուսումնասիրել է մնացորդները եւ այլ օբյեկտներ օդում եւ, այլ գլխամասեր գտնելով, ընտրել է սպառնալիք ներկայացնելու տեսակետից հաջորդ օբյեկտն ու խոցել այն, հենց այնպես, ինչպես ծրագրված էր»,- նշում է մամուլի ծառայությունը։
ՄԲՀ-ն, որը ոչնչացվել է փորձարկումների ընթացքում, արձակվել էր Խաղաղ օվկիանոսի Մարշալյան կղզիներից՝ հրթիռների տեղակայման վայրից 4 հազար մղոն հեռավորությունից (մոտ 6,5 հազար կիլոմետր)։ Դրանց արձակումն իրականացվել է ԱՄՆ ՌՕՈւ Կալիֆոռնիայի նահանգի Վանդենբերգի ռազմակայանից։
«Առաջին գնահատականի համաձայն՝ փորձարկման ընթացքում կատարվել են անհրաժեշտ պահանջները»,- նշում են գերատեսչությունում՝ ընդգծելով, որ մասնագետները կշարունակեն ուսումնասիրել տեղեկատվությունը։ «Համակարգը աշխատեց այնպես, ինչպես մտահղացվել էր, եւ այդ փորձարկումների արդյունքները վկայում են համազարկային արձակման դոկտրինի կիրառման հնարավորության մասին հակահրթիռային պաշտպանության համակարգում»,- ընդգծել է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Սեմյուել Գրիվզը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026