Զելենսկին բացատրել է, թե ինչու է պատրաստ ծնկի գալ Պուտինի առաջ
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին բացատրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ ծնկի գալ պատրաստ լինելու մասին իր բառերը:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, Զելենսկին ընդգծել է, որ այդ բառերն ասել է 2014 թվականին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական ճգնաժամի սկզբում:
Ըստ Զելենսկիի՝ նա հայտարարել է, որ պատրաստ է ծնկի գալ Պուտինի առաջ, «միայն թե ծնկի չբերեն Ուկրաինան»: Նախագահի թեկնածուն շեշտել է, որ այսօր նույնպես պատրաստ է ամեն ինչի իր երկրի համար:
Հիշեցնենք, որ Զելենսկին արդեն ավելի քան երկու ամիս գլխավորում է նախագահի թեկնածուների վարկանշային աղյուսակը: Նրան հետևում են գործող նախագահ Պորոշենկոն և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Երկրի ղեկավարի պաշտոնին 44 թեկնածու է հավակնում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026