Քննարկվում է ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Թուրքիա մուտքի հարցը. Չավուշօղլու
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են ռուսաստանցիների մուտքը Թուրքիա հեշտացնելու շուրջ, այժմ քննարկվում է ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Թուրքիա մուտքի հարցը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Չավուշօղլուի խոսքով՝ մարտի 28-ին սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, որի ժամանակ թեման առավել մանրակրկիտ քննարկման կդրվի:
Միևնույն ժամանակ ապրիլի 8-ին սպասվում է թուրքական պատվիրակության այցը Մոսկվա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին տարիներ առաջ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026