Ուսուցչուհուն ՌԴ-ում լողազգեստով լուսանկարի պատճառով ստիպել են ազատվել աշխատանքից
Բառնաուլում ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն լուսանկարների պատճառով ստիպել են ազատվել աշխատանքից, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»-ը:
Ուսուցչուհին սոցցանցերում ի աջակցություն ձմեռային «Սպիտակ արջեր» ունիվերսիադայի, Պիոներսկոե լճի մոտ արված լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա կանգնած է սեւ փակ լողազգեստով:
Արդյունքում նրա հասցեին քննադատության եւ բացասական մեկնաբանությունների տարափ է թափվել: Անգամ դպրոցի տնօրենը, որտեղ աշխատում է կինը, ասել է, որ այդ նկարը «բիծ է դպրոցի հեղինակության վրա»:
Նշվում է, որ հետագայում կնոջը քննադատել են մեկ այլ լուսանկարի համար, որտեղ նա կարճ զգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով է:
Ուսուցչուհուն պաշտպանել են ծնողները եւ աջակցել սիրելի մանկավարժին: Երեխաները նրան շատ են սիրում: Նրանք ոչ մի դատապարտելի բան չեն տեսել նկարներում եւ ընդգծել Տատյանայի մասնագիտական որակները: Նրան վերականգնել են պաշտոնում: Սակայն ուսուցչուհին ստիպված է եղել բախվել մասնագիտական ճնշման հետ, որին չի դիմացել: Տնօրենն անձամբ նրա առարկայից դասալսումներ է անցկացրել եւ հետեւել նրա աշխատանքի որակին: Ի վերջո ուսուցչուհին սեփական կամքով դիմում է գրել: Գործընկերները նրան չեն պաշտպանել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026