Իտալացի երգիչ Ալ Բանոն հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»
Ուկրաինայի մշակույթի նախարարությունն իտալացի հայտնի էստրադային երգիչ Ալ Բանոյին (իրական անունը՝ Ալբանո Կարրիզի) ներառել է «սև ցուցակում», գրում է ilmessaggero.it-ը:
Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ հայտնի Felicità երգի կատարողը «սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»: Իշխանությունների նման որոշման պատճառները պարզ չեն, ինչպես նաև պարզ չեն նման քայլի հնարավոր հետևանքները, սակայն կայքը հստակեցնում է, որ որոշման պատճառը կարող է լինել այն, որ Ալ Բանոն ժամանակին արդարացրել է Ղրիմի միացումը Ռուսաստանին:
«Հավատացնում եմ՝ ինձ համար դա ասես խաղաղ երկնքում կայծակ լիներ: Ես ինքս խաղաղասեր մարդ եմ... Ես ասել եմ միայն այն, ինչ բոլորն են ասում: Ի՞նչ անենք, բոլորին արգելե՞նք Ուկրաինա մուտք գործել: Ես ազատ մարդ եմ, և չեմ պատկերացնում, թե ինչու պետք է իմ մուտքն Ուկրաինա արգելեն մի բանի համար, որն ասելը բնական է»,- մեկնաբանել է 75-ամյա երգիչը:
Հայտնի է, որ ներկա պահին Ուկրաինայի «սև ցուցակում» 147 արտիստ կա, որոնց թվում Ալ Բանոն 48-րդ համարն է:
Ցուցակում ընդգրկվել են նաև ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը, ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, իտալացի դերասան և ռեժիսոր Միկելե Պլաչիդոն, այլք:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026