ԱՄՆ-ն այդպես էլ չհամոզվեց «ռուսական հետքի» որոնման անիմաստության մեջ. Պեսկով
Կրեմլում ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ-ի միջամտության հետաքննությունը համեմատել են մութ սենյակում գոյություն չունեցող սեւ կատվի որոնման հետ: Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել հետաքննության արդյունքները, որն ացնցկացրել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ ընրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները, որոնք դեռեւս հնչում են ՌԴ հասցեին, մենք, ինչպես նախկինում, անհիմն ենք համարում, քանի որ Մյուլերի զեկույցի հատվածից նշված կարճ տեղեկությունը ոչ մի հիմնավորում չունի», -նշել է նա:
Պեսկովն այս կապակցությամբ հիշել է Կոնֆուցիոսի խոսքերը՝ «Դժվար է մութ սենյակում գտնել սեւ կատվին, հատկապես եթե նա այնտեղ չկա»:
«Ցավոք, դարեր են անցնում, բայց օվկիանոսից այն կողմ դա դեռեւս չեն հասկանում», -ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով Մյուլերի զեկույցի հրապարակված հատվածը ոչ մի նոր բան չի պարունակում ամերիկյան ընտրությունների ՌԴ միջամտության մասին մեղադրանքների հիմնավորման տեսանկյունից, «բացի ինչ-որ պայմանավորավածության (Մոսկվայի եւ Թրամփի նախընտրական շտաբի) բացակայության ճանաչումից»: Պեսկովը նկատել է, որ մանրամասն չի կարող մեկնաբանել զեկույցը, քանի որ Կրեմլը փաստաթուղթն ամբողջությամբ չի տեսել:
Պեսկովի խոսքով՝ այս հետաքննության եւ մեղադրանքների վերաբերյալ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել:
«Մեր երկիրը չի միջամտել այլ երկրների ներքին գործերին, այդ թվում ԱՄՆ-ի, ներառյալ ընտրական գործընթացներին, չի միջամտում եւ նպատակ չունի միջամտելու, ինչպես նաեւ կտրականապես դեմ է մեր երկրի գործերին այլ պետությունների միջամտությանը», - ասել է Պեսկովը:
Մարտի 24-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույց էր ներկայացրել: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Մոսկվայի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ պայմանավորվածություն չի եղել: Միեւնույն ժամանակ, զեկույցում կա պնդում, որ Ռուսաստանը փորձել է ընտրությունների վրա ազդել «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» եւ հաքերային հարձակումների միջոցով:
Թրամփը եւ նրա օգնականները բազմիցս մերժել են նախընտրական քարոզչության ընթացքում ՌԴ պաշտոնական անձանց հետ որեւէ անօրինական շփումների մասին կասկածները: Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին մեղադրանքները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026