ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անհայտ անձը փորձել է հրդեհել մզկիթը
ԱՄՆ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Կալիֆոռնիա նահանգի մզկիթներից մեկում բռնկված հրդեհի առնչությամբ՝ այն բանից հետո, երբ շինության մոտ Նոր Զելանդիայի ահաբեկչական հարձակման հետ կապված գրություն է հայտնաբերվել, հաղորդում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ Էսկոնդիդո քաղաքի մզկիթում: Ոստիկանության հաղորդման համաձայն՝ հրդեհը բռնկվել է առավոտյան աղոթքից առաջ, և այդ պահին մզկիթում 7 մարդ է գտնվել: Նրանց հաջողվել է մինչ հրշեջների ժամանումն ինքնուրույն մարել կրակը:
Հաղորդվում է, որ անհայտ անձը մզկիթի ավտոկայանատեղիում գրաֆիտիի տեսքով գրություն է թողել: Գրության բովանդակությունը չի հրապարակվում, սակայն, ըստ իրավապահ մարմինների, այն կապ ունի Նոր Զելանդիայի երկու մզկիթներում 50 մարդու կյանք խլած ահաբեկչության հետ:
Ներկա պահին դեպքի առնչությամբ կասկածյալ չկա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026