«Այստեղ երկակի չափանիշների հարց չկա». Պոմպեոն բացատրել է Ղրիմի և Գոլանի բարձունքի տարբերությունը
ԱՄՆ-ի՝ Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու մտադրությունն այն դեպքում, երբ Ղրիմի բռնակցման համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, երկակի չափանիշների քաղաքականություն չէ, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պետքարտուղարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը համարել է «իրերի իրական դրության և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի ճանաչում, որն անհրաժեշտ է Իսրայելի պաշտպանության համար»:
Պոմպեոն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի մտադրությունները «բարի» են և որ նախագահ Թրամփի որոշումը կընդլայնի տարածաշրջանում կայունության հաստատման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Թրամփը «Թվիթեր»-ում գրառում էր արել, որում ասել էր, որ եկել է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու ժամանակը, ինչը «բխում է Իսրայելի և տարածաշրջանային անվտանգության շահերից»:
Ավելի ուշ Եվրամիության դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը նախկինի պես Գոլանի բարձունքն Իսրայելի մաս չի ճանաչում, իսկ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գոլանի բարձունքի կարգավիճակի փոփոխությունը ՄԱԿ-ի որոշման ուղղակի խախտում կլինի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026